Հայերեն   English   Русский  

«Ռոսիա 1»-ի անդրադարձը. «Կադրերը հավակնում են սենսացիոն լինել՝ նույն վերելակով եկան Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը» (տեսանյութ)


  
դիտումներ: 1693

Ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքն անդրադարձել է Դուշանբեում կայացած՝ ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովին:

Ռեպորտյորն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ միևնույն վերելակից են դուրս եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Առաջնորդները նախընտրել են շարժվել վերելակով: Բելառուս առաջնորդի բարձր ծիծաղը, ով եկավ Ղրղզստանի և Ղազախստանի նախագահների հետ միասին, շատ բան պատմեց նախագահների տրամադրությունների մասին: Իսկ այն, ինչ կատարվում էր հարևան վերելակի սրահում, հայտնի չէ, բայց այս կադրերն իրենք հավակնում են այն բանին, որպեսզի սենսացիոն համարվեն. նույն վերելակով եկան Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը: Նրանք լարված են, կենտրոնացած, սակայն ամբողջ ժամանակ շարունակում են զրույցը այն ընթացքում, երբ քայլում են սրահ»,- նշել է ռեպորտյորը:

Մանրամասները՝ «Ռոսիա 1»-ի ռեպորտաժում

https://www.facebook.com/politikyou/videos/301836353747918/





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: