Հայերեն   English   Русский  

Տիմոշենկոն կանխատեսել է Պորոշենկոյի «քաղաքական ավարտը»


  
դիտումներ: 493

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյին և նրա կուսակցությանը «քաղաքական ավարտ» է սպասվում: Այդ մասին հայտնում է «Украинская правда» պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ համապատասխան հայտարարությամբ Տիմոշենկոն հանդես է եկել Ուկրաինայի խորհրդարանում հաշտեցման խորհրդում այն բանից հետո, երբ Պյոտր Պորոշենկոյի դաշինքի նախագահ Արթուր Գերասիմովը մեղադրել է նրան երկրի տարածքում Ռուսաստանի շահերին աջակցելու մեջ:

«Հարգելի ընկերներ, ձեզ 6 ամսից քաղաքական ավարտ է սպասվում», - ընդգծել է Տիմոշենկոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տիմոշենկոն երկրում կրկին գլխավորել է նախագահական վարկանիշը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: