Հայերեն   English   Русский  

Էրդողանը պատմել է Ռուսաստանի հետ հարաբերություններում սադրանքների մասին


  
դիտումներ: 439

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմել է ռուսական կողմի հետ հարաբերությունների հետագա զարգացման մասին: Նրա ելույթը երկրի խորհրդարանի առջև հեռարձակել է Haberturk հեռուստաալիքը: Գրում է Gazeta.ru-ն:

Էրդողանի խոսքերով` ռուս-թուրքական հարաբերությունները արագ են զարգանում: Փոխշահավետ ծրագրեր են իրականացվում տարբեր ոլորտներում` ներառյալ Սիրիայի տարածքում, պաշտպանական և զբոսաշրջության ոլորտում:

«Մեր հարաբերությունները փչացնելու նպատակով շատ սադրանքներ են եղել: Սակայն մենք հաղթահարել ենք դրանք», - հայտարարել է Էրդողանը:

Նա երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման հույս է հայտնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: