Հայերեն   English   Русский  

Մեծ հայ, որի կորուստն անփարատելի ցավ ու չլրացվող բաց կթողնի մեր ժողովրդի ու մեզանից յուրաքանչյուրի մեջ․ Հանրային խորհուրդ


  
դիտումներ: 3435

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։ Ցավակցագրում մասնավորապես գրված է․

«Շառլ Ազնավուր․ անուն, որ մեկընդմիշտ կապված է մեր ժողովրդի զարկերակին, մեր ինքնությանն ու պատմական հիշողությանը, մեր հպարտությանն ու ազգային դիմագծին։ Մեծ հայ, որի կորուստն անփարատելի ցավ ու չլրացվող բաց կթողնի մեր ժողովրդի ու մեզանից յուրաքանչյուրի մեջ։

Անգնահատելի է Շառլ Ազնավուրի դերը համաշխարհային երգարվեստի զարգացման գործում, անգնահատելի է նրա դերը մեր անկախ պետության կայացման, աշխարհում մեր տեղն ու դերը վերագնահատելու, Հայաստանն ու Սփյուռքը շաղկապելու, Հայաստանն ու աշխարհը կամրջելու գործում։ Անգնահատելի է նրա դերը աշխարհում համամարդկային արժեքներ սերմանելու և աշխարհն ավելի լուսավոր ու գեղեցիկ դարձնելու գործում։

Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Հայաստանի ու Ֆրանսիայի ժողովուրդներին, Ազնավուրի արվեստի միլիոնավոր երկրպագուներին՝ այս մեծ կորստի պահին մաղթելով ուժ և միասնություն»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: