Հայերեն   English   Русский  

Շառլի կյանքն ինքնին մի հրաշալի ֆիլմ էր՝ լուսավոր և լի մարդասիրությամբ. Սերժ Սարգսյան


  
դիտումներ: 622

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնվուրի մահվան կապակցությամբ.

«Բառերով հնարավոր չէ նկարագրել այն մեծ վիշտը, որ ապրում եմ այս պահին։ Շառլի հեռանալը շատ մեծ, անդառնալի կորուստ և ցավ է բոլորիս համար, հատկապես նրանց համար, ովքեր նրան մոտիկից են ճանաչել։

Հայաստանի ազգային հերոսը, հայ ժողովրդի դեսպանն աշխարհում, դարի արտիստը, ֆրանսիական երգի հայրը, մեր բոլորի կողմից այնքան սիրված Շառլ Ազնավուրը իր անզուգական, անկրկնելի, վառ տաղանդով, իր շիտակությամբ, իր լավատեսությամբ, իր բարությամբ հիացմունք էր առաջացնում ողջ աշխարհում։ Նա մարմնավորեց հայ ազգի ճակատագիրը, նրա վերածնունդը, անկոտրում կամքը, աշխատասիրությունը, անպարտելիությունը։

Շառլի կյանքն ինքնին մի հրաշալի ֆիլմ էր՝ լուսավոր և լի մարդասիրությամբ։ Այդ պատմությունը, այդ հրաշքը շարունակվում է և շարունակվելու է։ Ազնավուրի վառ աստղը երկնքից միշտ լուսաորելու է մեզ բոլորիս։

Հավերժ փառք քեզ, սիրելի Վարպետ, սիրելի Շառլ, Մեծ Հայ»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: