Հայերեն   English   Русский  

Ազնավուրը հայ ժողովրդի մեծագույն որդին է, որը պատկանում է ամբողջ աշխարհին. Վլադիմիր Սոլովյով


  
դիտումներ: 1449

Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, ինչպես և ֆրանսիահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի միլիոնավոր երկրպագուները, երգչի մահը որպես մեծ կորուստ է ընդունել: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Կարելի է ասել, որ մի ամբողջ դարաշրջան գնաց: Հեռացել է հայ ժողովրդի մեծագույն զավակը, որը պատկանում էր ամբողջ աշխարհին: Հեռացել է մի մարդ, որը բարձր էր կրում իր Հայրենիքի պատմությունը, սերը, մշակույթը և այդ հայրենիքը նաև Ֆրանսիան է, սակայն առաջին հերթին` Հայաստանը: Մի մարդ, որը երբեք չէր մոռանում հայ ժողովրդի սարսափելի ողբերգության մասին և օգտագործում էր իր հանճարն ու ազդեցությունը, որպեսզի ամբողջ աշխարհը ևս չհամարձակվի մոռանալ», - հայտարարել է Վլադիմիր Սոլովյովը:

Ռուս լրագրողի խոսքերով` Շառլ Ազնավուրը զիլ մարդ էր, իսկ նրա երգերը ստիպում էին արտասվել և շատ սերունդների գիտակցել հոգու ամենավեհ գաղափարները:

«Սիրո մասին նրա երգը հավերժական համաշխարհային դասական է: Շառլ Ազնավուրը` տիեզերքն է, և այժմ, ցավոք, այդ տիեզերքը մնացել է մեզ հետ, սակայն առանց իր ստեղծողի: Սակայն նրա երգերը հավերժ են ապրելու», - ընդգծել է հեռուստահաղորդավարը:

Հիշեցնենք, որ մեծանուն շանսոնյեն 94 տարեկան հասակում նախօրեին կյանքից հեռացել է Ֆրանսիայի հարավում իր առանձնտանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: