Հայերեն   English   Русский  

«Չորրորդ իշխանություն». Լիսկան անգամ իր ազգականուհուն չի խնայել


  
դիտումներ: 1399

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. « «ՉԻ» տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, շարունակում է կադրային ջարդը: Նա աշխատանքից ազատել է անգամ իր ազգականուհուն՝ Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Մարինե Բաղդագուլյանին: Մարզպետը, դիմելով Մարինե Բաղդագուլյանին, ասել է. «Գնա Տիգոյի համար ձայն հավաքի, պետք կգա»: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս երբեւէ Գորիսի քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանի համար չի աշխատել եւ նրա օգտին ձայներ չի հավաքել: Թե ի՞նչն է եղել մարզպետի հաշվեհարդարի պատճառը, գորիսեցիները դժվարանում են կռահել: Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաեւ Գորիսի ԲԿ տնօրեն Սլավիկ Ամիրյանը:

Հիշեցնենք, որ ըստ տարածված լուրերի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվելուց հետո ստիպել էր նրան աշխատանքից հեռանալ: Գորիսեցիները նույնիսկ բաց նամակ էին հղել Սերժ Սարգսյանին, որ թույլ չտա, որ հազարավոր կյանքեր փրկած բժիշկը արտագաղթի ճամփան բռնի: Ըստ Գորիսում տարածված լուրերի՝ Սլավիկ Ամիրյանը դիմումում նշել է, որ չի ուզում աշխատել Ս. Խաչատրյանի հետ: Գլխավոր բժիշկ է նշանակվել Լիսկայի հորեղբոր տղան՝ Ալեքսանդր Խաչատրչյանը, ով կապ չունի բժշկության հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: