Հայերեն   English   Русский  

Մեկնարկել է Մելանիա Թրամփի աֆրիկյան շրջագայությունը. Լուսանկարներ


  
դիտումներ: 736

Մեկնարկել է ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփի շրջագայությունը աֆրիկյան 4 պետություններ: ԱՄՆ-ի առաջին տիկինն Աֆրիկա առանց ամուսնու ուղեկցության է մեկնել: Գրում է Spletnik.ru-ն:

Այցի մասին Մելանիան հայտնել էր նախորդ շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի շրջանակներում: Այսօր արդեն ԱՄՆ-ի առաջին տիկնոջ օդանավը վայրէջք է կատարել Գանայի մայրաքաղաք Ակկրայում:

Նրան օդանավակայանում դիմավորել է երկրի առաջին տիկինը՝ Ռեբեկա Ակուֆո Ադդոն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո առաջին տիկնայք քաղաքի մանկական հիվանդանոցներից մեկն են ուղևորվել: Թրամփը հետևել է, թե ինչպես են կշռում երեխաներին, նրանց նվերներ բաժանել և շփվել բուժհաստատության աշխատակիցների հետ:

ԱՄՆ-ի կառավարությունը ֆինանսավորում է USAid ծրագիրը, որի շրջանակներում Աֆրիկայի տարածքում սոցիալական ծրագրեր են իրականացվում: Աֆրիկյան շրջագայության առաջին օրը Մելանիա Թրամփը Celine նորաձևության տան զգեստ և Manolo Blahnik ապրանքանիշի կոշիկներ է կրել: Կնոջ ուղևորության նախօրեին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրենք սիրում են այդ երկիրը:

«Մենք երկուսս սիրում ենք Աֆրիկան: Աֆրիկան այնքան գեղեցիկ է: Աֆրիկան շատ առումներով աշխարհի ամենագեղեցիկ հատվածն է», - հայտարարել էր Թրամփը:

Սակայն համացանցի օգտատերերը կարծիք էին հայտնել, որ նրա այդ խոսքերը հակասում են ամիսներ առաջ հնչեցրած խոսքերին, որոնք մեծ սկանդալի էին հանգեցրել:

Այն ժամանակ ԱՄՆ նախագահին ռասիզմի մեջ էին մեղադրել այն պատճառով, որ միգրացիոն քաղաքականության մասին խոսելիս վերջինս աֆրիկյան պետությունները «կեղտոտ խորշ» էր անվանել: Այդ հայտարարությունից հետո Աֆրիկյան միությունը Թրամփից ներողություն էր պահանջել:

Պաշտոնական այցի շրջանակներում Մելանիա մտադիր է նաև Մալավի, Եգիպտոս և Քենիա այցելել:

Мелания Трамп прилетела в Гану: подробности африканского тура первой леди США

Мелания Трамп и Ребекка Акуфо-Аддо

Мелания Трамп в Гане

Мелания Трамп и Ребекка Акуфо-Аддо

Ребекка Акуфо-Аддо и Мелания Трамп

Мелания Трамп и Ребекка Акуфо-Аддо в больнице

Мелания Трамп в Гане

Мелания Трамп в Ганеմ

Мелания Трамп с ребенком





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: