Հայերեն   English   Русский  

ԶՈւ թոշակառու և գործող սպաներին բնակարաններով ապահովելու հարցը քննարկվում է կառավարությունում. Դավիթ Տոնոյան


  
դիտումներ: 413

Աժ-ում տեղի ունեցավ կառավարության հետ հարցուպատասխանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին.

«Մոտավորապես հազար թոշակառու և չորս հազար գործող սպաներ այս պահին սպասում են բնակարանների ստացման հերթում, և վերջին անգամ բնակարաններ այս մարդկանց տրվել է նախորդ տարվա դեկտեմբերին՝ նախորդ կառավարության օրոք։ Կուզենայի իմանալ, ի՞նչ վիճակում է այս խնդիրը»։

Նախարար Տոնոյանն ի պատասխան հայտնեց, որ բնակարանների տրամադրման խնդրին այս պահին քննարկվում է կառավարությունում՝ ձևաչափը գտնելու համար։ Այս պահին շինարարություն է իրականացվում, բնակարաններն առաջին հերթին տրվելու են հաշմանդամների ու զոհված ազատամարտիկների անօթևան ընտանիքներին:

Պատգամավորը մտահոգություն հայտնեց նաև, որ շատ են 37 և ավելի տարեկանում զինվորոկան ծառայությունը լքողները. «Ոմանք տաքսի են քշում, ոման գնում են խոպան։ Ի՞նչ է արվում կամ ինչ պլաններ ունենք այս մարդկանց բանակում պահելու համար։ Նաև առավել տարիքով սպաներին հիպոտեկով բնակարան տրամադրելու հետ կապված ի՞նչ է արվում»։

Նախարարն արձագանքեց՝ նշելով, որ կառավարությունում այս հարցը նույնպես քննարկվում է. «Մենք հնարավորություն ենք ընձեռում բոլոր զինծառայողներին օգտվելու հիպոտեկի հնարավորությունից, ոչ միայն երիտասարդներին, դա է եղել մեր նոր կառավարության առաջարկությունը, ընդգրկել բոլորին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: