Հայերեն   English   Русский  

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականները առաջատար դիրքերում են


  
դիտումներ: 795

Բաթումիում ավարտին է մոտենում շախմատի համաշխարհային օլիմպիադան: Մեր պատվիրակները շարունակում են հաջող հանդես գալ:

9-րդ տուրում ՀՀ տղամարդկանց հավաքականը հաղթեց հնդիկներին /2,5:1,5/, իսկ կանանցը` իրանցիներին /3:1/: Հայաստանի ընտրանիներն ունեն 15-ական միավոր: Կանայք առաջատար չինուհիներից պակաս են վաստակել մեկ միավոր և զբաղեցնում են աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Տղամարդկանց պայքարում 16 միավորով առաջատարը լեհերն են, իսկ Հայաստանի, ԱՄՆ –ի, Չինաստանի և Անգլիայի ներկայացուցիչները բաժանում են 2-5-րդ տեղերը:

Այսօր, օլիմպիադայի նախավերջին տուրում, մեր մարզուհիները կմրցեն ադրբեջանցիների, իսկ տղամարդիկ՝ ամերիկացների հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: