Հայերեն   English   Русский  

ՖԻԴԵ-ի նոր նախագահ ընտրվեց Արկադի Դվորկովիչը


  
դիտումներ: 127

Բաթումիում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ շախմատի միջազգային ֆեդերացիայի /ՖԻԴԵ/ կոնգրեսը:

Օրակարգի գլխավոր հարցը ՖԻԴԵ-ի նոր նախագահի ընտրությունն էր:

Հայաստանից մասնակցեց ՀՇՖ առաջին փոխնախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, որը քվեարկեց ՌԴ փոխվարչապետ, ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության կազմկոմիտեի տնօրեն Արկադի Դվորկովիչի օգտին:

Նոր նախագահը հավաքեց 103, իսկ մյուս թեկնածուն` հույն Գեորգիոս Մակրոպուլոսը` 78 ձայն: Իր թեկնածությունն առաջադրել էր նաև անգլիացի Նայջել Շորթը: Բայց նա վերջին պահին փոխեց որոշումը և քվեարկեց Դվորկովիչի օգտին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: