Հայերեն   English   Русский  

Օսական և Սան Ֆրանցիսկոն այլևս քույր քաղաքներ չեն 3 կանանց արձանի պատճառով


  
դիտումներ: 342

Օսակա քաղաքի ղեկավարությունը որոշել է դադարեցնել հարաբերությունները Սան Ֆրանցիսկո քաղաքի որպես քույր քաղաքներ:

Այս մասին հայտնում է բրիտանական Guardian-ը:

60-ամյա հարաբերությունները խզվել են որպես բողոքի նշան ընդդեմ վերջերս ամերիկյան քաղաքում կանգեցված արձանի, որը խորհրդանշում է սեքս ստրուկների շահագործում Ճապոնիայի կողմից Երկրորդ աշխարհամարտի տարիներին:

Արձանը ներկայացնում է երեք կանանց Չինաստանից, Կորեայից և Ֆիլիպիններից, որոնք այն կանանց և աղջիկների հավաքական կերպարն են, որոնց հարկադրում էին աշխատել ռազմաճակատի հասարակաց տներում 1930-ականներից մինչև 1945 թվական: Պատմաբանները պնդում են, որ ավելի քան 200 հազար կորեացիներ, չինացիներ և փոքր թվով ճապոնացիներ ռազմական հասարակաց տներում են պահվել բռնի ուժով և հայտնի էին «մխիթարող կանայք» անունով:

Մխիթարող կանայք

Օսակա քաղաքի ներկայացուցիչները ամերիկյան քաղաքին հղված պաշտոնական նամակում կասկածի տակ են դնում այդ թվերը և պնդում, որ ներկայացված փաստերը իրականությանը չեն համապատասխանում:

Քաղաքապետ Յոշիմուրան հայտարարում է, որ միայն Ճապոնիայի բանակին մեղադրելը աչք է փակում այլ երկրների հանցագործությունների վրա, որոնք նույնպես կանանց նկատմամբ սեռական բռնություն են գործադրել. «Ես կողմ եմ, որ կանանց ինքնասիրության զգացումը և իրավունքները պաշտպանվեն: Սակայն կանանց իրավունքները պաշտպանելու նպատակով այս աննախադեպ ուշադրությունը, որ ուղղված է դեպի Ճապոնիայի՝ «մխիթարող կանանց» խնդրին պետք է ընդլայնվի և պետք հիշվեն բոլոր կանայք, որոնց բռնության են ենթարկել աշխարհի բոլոր պետությունների զինվորները»:

Արձանի կողմնակիցները պնդում են, որ Յոշիմուրան փորձում է վերաշարադրել պատմությունը և հարաբերությունների խզում միայն ցույց է տալիս, թե որքան է պաշտոնական Տոկիոն վախենում ճշմարտությունից:

Նշենք, որ սա Մխիթարող կանանց առաջին արձանը չէ, որ կանգնեցվում է ԱՄՆ-ում: Նմանատիպ ստեղծվելէ նաև Գլենդելում 2013 թվականին: Նման արձաններ կան նաև այլ երկրներում:

Ճապոնիայի պաշտոնյաները դեմ են արտահայտվում այս գործընթացին՝ նաև մատնանշելով այն փաստը, որ Ճապոնիան պաշտոնապես ներողություն է խնդրել այս խնդրի պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: