Հայերեն   English   Русский  

Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման դրական միտումները


  
դիտումներ: 223

Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման դրական միտումները, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ;

«Մենք ողջունում ենք այն բոլոր դրական միտումները, որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում», - ասել է դիվանագետը:

«Այժմ կարևոր է զարգացնել դրանք և չվնասել անխոհեմ հռետորաբանությամբ, որը, ցավոք, նույնպես վերջերս հնչում է»:

«Մենք մեր կողմից, այդ բոլոր դրական միտումներին աջակցություն կցուցաբերենք», - ընդգծել է Զախարովան:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովը և Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Կողմերը պայմանավորվել էին հաջորդ ամիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները շարունակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: