Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել «անպատասխանատու վարքը»


  
դիտումներ: 464

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեկնաբանել է ՌԴ-ի հասցեին հնչեցրած Նիդեռլանդների մեղադրանքները՝ Քիմիական զենքի չտարածման կազմակերպությանը կիբերհարձակման ենթարկելու փորձի հետ կապված և Մոսկվային կոչ արել դադարեցնել «Անպատասխանատու վարքագիծը»: Գրում է Gazeta.ru-ն:

Գլխավոր քարտուղարի խոսքերով՝ այն փաստը, որ կիբերհարձակումը հաջողվել է խաթարել, ցույց է տալիս ՆԱՏՕ-ի կողմից ձեռնարկված անվտանգության միջոցների արդյունավետությունը: Նա նաև նշել է, որ այդ միջոցները կամրապնդվեն:

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները համերաշխ են Նիդեռլանդների և Մեծ Բրիտանիայի հետ: Ռուսաստանը պետք է դադարեցնի իր անխոհեմ վարքը», - հայտարարել է Ստոլտենբերգը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քիմիական զենքի չտարածման կազմակերպության վրա ենթադրյալ կիբերհարձակման հետ կապված իրավիճակի պատճառով ռուս հավատարմատարը Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարություն է հրավիրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: