Հայերեն   English   Русский  

Մարալիկի մոտ բնակիչներ փակել են Երեւան-Գյումրի ճանապարհը. Ոստիկանական մեծ ուժեր են ժամանել (լուսանկար)


  
դիտումներ: 674

Շիրակի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել. արդեն մի քանի ժամ է՝ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Մարալիկի վարչական տարածքում 15-ից ավելի համայնքների բնակիչներ փակել են ճանապարհը՝

պահանջելով, որպեսզի ինչ-որ մարդիկ չխոչընդոտեն համայնքապետ Արտակ Գեւորգյանի աշխատանքը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցները ցույցի են ելել ի պաշտպանություն Արտակ Գեւորգյանի: Նրանք պահանջում են կառավարությունից ու Շիրակի մարզետարանից, որպեսզի միջամտեն եւ խնդիրը իրավական հարթությունում լուծեն, քանի որ նրանց կատարած քայլերի արդյունքում համայնքապետարանում գործող 6 հիմնարկութուններ մատնվել են պարապուրդի:

«Ճանապարհը չենք բացելու այնքան ժամանակ, մինչեւ մարզպետարանից ու կառավարությունից չժամանեն: Հակառակ դեպքում կփակենք Երեւան-Գյումրի ճանապարհը»,-նշել են նրանքԼ

Բողոքի ակցիայի վայր են ժամանել նաեւ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ոստիկանության Արթիկի եւ Մարալիկի բաժնի աշխատակիցները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, որոնք բանակցություններ են վարում ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապահը բացեն:

Հատկանշական է, որ այս պահին Մարալիկում միանգամից երկու բողոքի ակցիա է անցկացվում: Արտակ Գեւորգյանի համախոհները փակել են Գյումրի-Երեւան ճանապարհը, իսկ նրան դեմ դուրս եկած մարդիկ պահանջում են Գեւորգյանի հրաժարականը:

Հիշեցնենք, որ Մարալիկում արդեն 1.5 ամիս է իրավիճակը չի հանդարտվում, իսկ վերջին օրերին բողոքի ակցիայի մասնակիցները գրավել են համայնքապետարանի շենքը, փակել շենքի մուտքն ու կաթվածահար արել աշխատանքը: Նրանք պահանջում են Արտակ Գեւորգյանի հրաժարականը:

 բնակիչներ փակել են ճանապարհը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: