Հայերեն   English   Русский  

Ամերիկահայ բժիշկները Հայաստանում և Արցախում էին


  
դիտումներ: 206

Անհրաժեշտ դեղերի պաշարով ու բժշկական սարքավորումներով ամերիկահայ բժիշկները Հայաստանում և Արցախում էին: «Գլենդեյլ ադվենտիստ» բժշկական կենտրոնի բուժաշխատողները արդեն 4-րդ տարին է, որ անվճար բուժծառայություններ են մատուցում հայրենիքում։ Նոյեմբերյանի հիվանդանոցում նրանք կատարել են 20 վիրահատություն և 1455 հետազոտություն։

Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Նրանց օգնությունն այս տարի առաջին անգամ նաև Արցախ հասավ: «Ադվենտիստ Հելս» բժշկական կենտրոնների ցանցի «Առաքելություն Հայաստան» ծրագրի կամավորներները աշխատել են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում, ինչպես նաև այցելել են Արցախի գյուղեր՝ տեղում բուժծառայություն մատուցելու։

240 վիրահատություն ու բժշկական միջամտություն, 500-ից ավել խորհրդատվություն՝ այսպիսինն է ամերիկահայ բժիշկների արցախյան առաքելության վիճակագրությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: