Հայերեն   English   Русский  

Ֆրանսիան ազգային հարգանքի տուրք է մատուցում Ազնավուրին. ՈՒՂԻՂ


  
դիտումներ: 483

Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում անցկացվում է հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողություն՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը: Ազնավուրը առաջին երաժիշտն է, ում պատվին տեղի է ունենում Ազգային հարգանքի տուրքի արարողություն:

Արարողությանը մասնակցում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: