Հայերեն   English   Русский  

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ


  
դիտումներ: 1964

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԿԳ նախարարությունից:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Ողջունում և շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի առթիվ։ Մասնագիտական ցանկացած տոն հրաշալի առիթ է նաև իմաստավորելու արվածը և մտորելու անելիքների մասին։ Օրվա խորհուրդը մեզ բոլորիս նույնպես հնարավորություն է տալիս գնահատելու անցած ուղին և նախանշելու այն ճանապարհը, որը կապահովի դպրոցի զարթոնքը և կձևավորի ուսուցչի ստեղծագործական ներուժը բացահայտելու և աշակերտների լիարժեք կրթությունը խթանելու համար նպաստավոր պայմաններ։

Կրթության և ստեղծագործական մտածողության զարգացման հայտնի մասնագետ Քեն Ռոբինսոնի ձևակերպմամբ՝ ուսուցիչը նման է այգեպանի. նա չի աճեցնում բույսը, բայց ստեղծում է պայմաններ, որոնք առավելագույնս նպաստում են այդ աճին։ Այդ պայմանների ձևավորումը հնարավոր չէ առանց ուսուցիչների և աշակերտների համագործակցությունն ապահովող ստեղծագործ միջավայրի, և ուսուցչական գործի ամենաանգնահատելի կողմը մասնագիտական շարունակական կատարելագործումն է՝ աշակերտների հայացքների լույսի ներքո։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հաջողություններ ձեր նվիրական գործում»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: