Հայերեն   English   Русский  

​Շիրակի մարզում ՃՏՊ-ից մեքենա է այրվել


  
դիտումներ: 416

Հոկտեմբերի 5-ին, ժամը 20:56-ին Շիրակի մարզի ՃԿԿ 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ:

Երևան-Գյումրի ավտոճանապարհի 113-րդ կիլոմետրին բախվել են ''ՎԱԶ-21099'' մակնիշի և ''Opel Zafira'' մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով ''Opel Zafira'' մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:

Դեպքի վայր ժամանած փրկարարները մարել է մեքենայի հրդեհը: ''Opel'' մեքենան ամբողջությամբ այրվել է, այս մասին ankakh.com-ին փոխանցեց Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:

Դեպքը տեղի է ունեցել ''Կարկաչան'' ռեստորանի մոտակայքում, վարորդներից մեկը տեղափոխվել է ''Գյումրի'' ԲԿ:
- Մեկ քաղաքացի է տեղափոխվել մեզ մոտ, վարորդ է՝ 22 տարեկան, որի մոտ նախնական ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք, գագաթի շրջանի պատռվածք-վերք: Այս պահին գտնվում է հետազոտման փուլում, - ankakh.com-ի հետ զրույցում նշեց ''Գյումրի'' ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: Հիվանդանոց տեղափոխված քաղաքացու մոտ այրվածքներ չեն եղել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: