Հայերեն   English   Русский  

Օլիմպիադա. Հայաստանի շախմատիստներն անմասն մնացին խաղարկված մեդալներից


  
դիտումներ: 206

Բաթումում ավարտվեց շախմատի Համաշխարհային 43-րդ Օլիմպիադան: Թե կանանց, թե տղամարդկանց պայքարում ոսկե մեդալները նվաճեցին Չինաստանը ներկայացուցիչները: Այսպիսի ոսկե դուբլ վերջին անգամ գրանցվել էր 1986 թվականին, երբ ԽՍՀՄ հավաքականները նվաճել էին ոսկե մեդալներ երկու մրցաշարում: Բացի ԽՍՀՄ-ից, մինչ այս պահը ուրիշ ոչ մի այլ թիմի նույն տարում չէր հաջողվել ոսկե մեդալ նվաճել:

Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալները բաժին հասան ԱՄՆ հավաքականին, իսկ բրոնզը՝ Ռուսաստանի ընտրանուն: Նշենք, որ այս երեք թիմերը վաստակել էին 18-ական միավոր: Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակեց 16 միավոր և գրավեց 8-րդ հորիզոնականը: Նշենք, որ մեր թիմը ուներ լավ հնարավորություն մեդալ նվաճելու, սակայն վճռորոշ դարձավ 10-րդ տուրում ԱՄՆ-ից կրած ցավալի պարտությունը:

Կանանց պայքարում արծաթե մեդալները նվաճեցին Ուկրաինան ներկայացնող շախմատիստուհիները, իսկ Վրաստանի թիմը եզրափակեց լավագույն եռյակը:

Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը շատ մոտ էր մեդալ նվաճելուն: Կարելի է նույնիսկ ասել, որ այն արդեն մեր ձեռքերում էր: Վճռորոշ դարձավ 10-րդ տուրի մրցախաղը Ադրբեջանի դեմ: Մրցախաղում Էլինա Դանիելյանը, Լիլի Մկրտչյանը և Մարիա Կուրսովան իրենց պարտիաներն ավարտել էին ոչ-ոքի արդյունքով, իսկ ընթացքի մեջ միակ պարտիայում Աննա Սարգսյանը ուներ որոշիչ առավելություն՝ մեկ ֆիգուր ավել, սակայն մեր պատանի շախմատիստուհին չդիմացավ լարվածությանը, կոպտորեն սխալվեց և պարտիան ավարտվեց հաշտությամբ, իսկ արդեն վերջին տուրում մեր թիմը պարտվեց Վրաստանին և գրավեց միայն 6-րդ հորիզոնականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: