Հայերեն   English   Русский  

​Արդեն կարող ենք արձանագրել, որ քաղաքացիական հասարակությունը քայքայված է.Ստեփան Դանիելյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 524

Քաղաքացիական հասարակությունը հիմնված է սկզբունքների վրա, որոնցից կարևորագույններն են` չդառնալ քաղաքական կողմ և չունենալ երկակի ստանդարտներ` լինել անաչառ.

Մի քանի տիպական օրինակներ.

- ինչպես են կարող անկախ դատական համակարգի ռահվիրանները լռել ԱԱԾ-ի տնօրենի դատավորին տված հրահանգների մասին ու դա քողարկել հեռախոսային խոսակցության ձայնագրման փաստի հանդեպ վրդովմունքով: Դա հատուկ ծառայությունների թերացումն է, իսկ իրավապաշտպանների գործը իրավունքի պաշտպանությունն է, անգամ նրանց, ու կարող է ատես,

- ոնց հասկանանք ատելության խոսքի պաշտպանությունը խոսքի ազատության պաշտպանների կողմից,

- ոնց հասկանանք, որ ամբողջ կյանքը ԵԽՎՀ-ին բողոքող մարդկանց (ես էլ այդ թվում) քննադատությունը այլ մարդկանց ԵԽՎՀ պատվիրակությանը բողեքելու համար:

- Ոնց հասկանանք քաղաքական կողմնորոշում ունեցող անկախ դիտորդությանը:

Ցուցակը կարելի է երկար շարունակել:

ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ԾԾԿ, ՃՃԿ բոլոր կուսակցական ու անկուսակցական անդամները պետք է պատժվեն իենց արածների համար միմիայն դատական կարգով ու դա առաջին հերթին մեզ է պետք, այլ ոչ թե իրենց: Պետությունները և հասարակությունները կառուցվում են սկզբունքների վրա: Կար տպավորություն, որ Հայաստանում ձևավորվել են սկզբունքների ու անաչառության վրա հիմնված հասարակական ինստիտուտներ, սակայն կայացվածությունը ստեւգվում է արտակարգ իրավիճակներում: Քննությունից մենք, որքան հասկանում եմ, կտրվել ենք:

Հ.Գ.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: