Հայերեն   English   Русский  

Լոնդոնի մետրոպոլիտենում տղամարդը Եվրաթունելի նախկին ղեկավարին հրել է ռելսերի վրա. Տեսանյութ


  
դիտումներ: 613

Լոնդոնում տղամարդը փորձել է սպանել Եվրաթունելի 91-ամյա նախկին ղեկավար Ռոբերտ Մալպասին՝ գնացքի ժամանումից րոպեներ առաջ նրան հարթակից ռելսերի վրա հրելով: Գրում է Gazeta.ru-ն:

Բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ 46-ամյա Փոլ Քրոսլին մոտենում է մի տղամարդու և վերջինիս ռելսերի վրա հրում:

Ինչպես նշել են գերատեսչությունում, Քրոսլին արդարացրել է իր քայլն այն հանգամանքով, որ «գիշերը լավ չէր քնել»:

Բրիտանական «The Independent» թերթը գրում է, որ Մալպասին հարևանությամբ գտնող հյուրանոցային աշխատակից է փրկել, որն արձագանքել է օգնության կանչերին և գնացքի հարթակին մոտենալուց մեկ րոպե առաջ նետվել ռելսերի վրա:

Պարբերականի տվյալներով՝ 17 տարեկանում Քրոսլին ախտորոշվել է շիզոֆրենիայով:

Լոնդոնի մետրոպոլիտենում տեղի ունեցած միջադեպի արդյունքում 2017 թ. նոյեմբերին ավելի քան 15 մարդ էր վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: