Հայերեն   English   Русский  

Ո՞վ էր քսանյոթ տարվա պատգամավոր Կարամելի Հարութը


  
դիտումներ: 7316

Ծնվել է 1959 թ. մայիսի 1-ին Երեւանում:

1986 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 2000թ.՝Երեւանի պետական համալսարանը: Տնտեսագետ: Իրավաբան:


1985-1990 թթ. «Հայխողովակառ» վարչությունում աշխատել է տնտեսագետ, բազայի տնօրեն, 1992-1993 թթ.՝ «Հայմետաղառ» ֆիրմայի գլխավոր տնօրեն, 1993-1995 թթ.՝ Երեւանի հրուշակեղենի-մակարոնի ֆաբրիկայի տնօրեն, 1995-1999 թթ.՝ «Հայհրուշակ» ԲԲԸ նախագահ:

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք): «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ:

1995-1999 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք): «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 23 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003 թ. հունիսի 15-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 12 ընտրատարածքից: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

2007-2012թթ.նա արդեն համամասնական ընտրակարգով ԲՀԿ-ական պատգամավոր է ր։

2012-2017թթ.նույնպես համամասնական ընտրակարգով ԲՀԿ-ական պատգամավոր է ր,բայց 2015թ. նա մասնակցեց ԲՀԿ առնետավազքին։



Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Հատվածներ մամուլից.

1995թ. նա, լինելով թունդ ՀՀՇ-ական, ՀՀՇ հովանավորությամբ պատգամավորության թեկնածու առաջադրվեց Նորագավիթում։ ՀՀՇ-ի հետ անցկացրած 2-3 տարին նրան հնարավորություն ընձեռեց, որ նրա «թուրն աջ ու ձախ կտրի»՝ արտահայտության թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստներով։

Ընտրական հանձնաժողովների նախագահների ընտրության պահին նա անձամբ ներկայացավ ընտրատեղամասային հանձնաժողովի նիստին և դանակահարեց հանձնաժողովի նորընտիր նախագահ՝ ՀՅԴ անդամ Յուրային՝ նրան հասցնելով ծանր վնասվածք՝ զրկելով փայծաղից։ Հարութը չպատժվեց, իսկ ՀՅԴ անդամը որոշ ժամանակ անց մահացավ։ Ինչևէ... Շանտաժի, ահաբեկության շնորհիվ նա կրկին պատգամավոր դարձավ՝ ՀՀՇ-ական պատգամավոր։ 1996թ. նախագահական ընտրություններին Կարամելի Հարութը Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրակեղծարարն էր։ Առաջ անցնելով ասեմ, որ Նորագավիթում մոտ 5000 ընտրողների առկայության պարագայում քվեատուփերում միշտ մոտ 7000 քվեաթերթիկ էր հայտնվում։ Փաստորեն, Կարամելիչը կաղում էր մաթեմատիկայից, ինչը բացատրելի է՝ արդեն ասացինք, որ նա դպրոցում չի սովորել։

1998թ. Հարութ Կարամելիչը դարձավ առնետ՝ ՀՀ առաջին նախագահի հրաժարականից ցնցված՝ ՀՀՇ-ականից դարձավ երկրապահ, իսկ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո կրկին որպես առնետ մասնակցեց առնետավազքին, բայց այս անգամ դարձավ «անկախ» եզրույթ։

2003թ. պարզվեց, որ Հայաստանում ՀՅԴ-ի նկատմամբ, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից, ատելությամբ է լցված նաև Հարութ Կարամելիչը։ Այդ ժամանակ, Քոչարյանին նվիրված մեր հերոսը Նորագավիթ-Չարբախ թաղամասերն ընդգրկող ընտրատարածքում «պայքարում» էր ՀՅԴ հովանու տակ գտնվող Վերսանդիկ Հակոբյանի հետ։ Այդ «ընտրապայքարն» ամենազավեշտալին էր ՀՀ-ում անցկացված համապետական ընտրությունների պատմության մեջ։ Եթե անտեսենք զինված ընդհարումները, մանր-մունր ծեծկռտուքները և սևեռվենք ընտրության արդյունքների վրա, ապա այն ժամանակ ԿԸՀ-ն երկու անգամ պատգամավոր ճանաչեց Վերսանդիկ Հակոբյանին և մեկ անգամ՝ Հարութ Կարամելիչին։ Սակայն, իհարկե, պատգամավոր դարձավ վերջինս, քանզի ԿԸՀ-ն ևս թույլ էր մաթեմատիկայից, թեպետ դրա անդամների մանկությունը դպրոցում է անցել։

2007թ. նա որոշեց ուժերը փորձել համամասնական ընտրակարգի ոլորաններում և որպես առնետ գործուղվեց ԲՀԿ, որտեղ Գագիկ Ծառուկյանին նվիրվեց մինչև 2015թ փետրվար։

Ի դեպ, Անկախ-ի տեղեկություններով, Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) և Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) մտերիմ ընկերներ են եղել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: