Հայերեն   English   Русский  

ՃՏՊ Բաղրամյան պողոտայի և Օրբելու փողոցի խաչմերուկում. կա տուժած


  
դիտումներ: 401

Հոկտեմբերի 8-ին, ժամը 02:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելու փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներ են բախվել, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes S600» (վարորդը՝ Լ. Հ.), «Nissan Teana» (վարորդը՝ Ռ. Ք.) և «BMW X3» մակնիշերի (վարորդը՝ Հ. Թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes S600» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիատալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes S600» և «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: