Հայերեն   English   Русский  

Քանյե Ուեսթը խորհրդավոր կերպով լքել է սոցիալական ցանցերը


  
դիտումներ: 429

TMZ պորտալի փոխանցմամբ՝ ամերիկացի ռեփեր, պրոդյուսեր և դիզայներ Քանյե Ուեսթը հերթական անգամ խորհրդավոր կերպով լքել է թվիթեր և ինստագրամ սոցիալական ցանցերը: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ նման որոշում կայացնելու հնարավոր պատճառ կարող էր դառնալ այն, որ շատերը քննադատել են արվեստագետին` Միացյալ Նահանգների Սահմանադրության 13-րդ կետը չեղարկելու առաջարկի և Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին աջակցելու պատճառով:

Մեկ այլ պատճառ էլ կարող էր դառնալ այն հանգամանքը, որ ռեփերը պլանավորում է նոր ալբոմ ձայնագրելու համար Աֆրիկա մեկնել, ինչի կապակցությամբ մտադիր է պաշտպանել իրեն ուշադրությունը շեղող որոշ գործոններից:

2017թ. մայիսի ռեփերը կրկին լքել էր սոցիալական ցանցերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: