Հայերեն   English   Русский  

Արցախի պետնախարար Մարտիրոսյանը Ներդրումային հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին


  
դիտումներ: 228

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Արցախի Ներդրումային հիմնադրամ և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ գլխավորտնօրենին:

Պետական նախարարը նշել է, որ Ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հոկտեմբերի 5-ին բավարարել է նախկին գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի՝ սեփական դիմումի համաձայնաշխատանքից ազատվելու խնդրանքը, և նոր որոշմամբ այդ պաշտոնին է նշանակվել Քաջիկ Խաչատրյանը: Նա շնորհակալություն է հայտնել Ա. Միրզոյանին երկարամյա և արդյունավետ գործունեությանհամար՝ նշելով, որ այդ տարիներին մեծ է եղել Ներդրումային հիմնադրամի ունեցած դերակատարությունը հանրապետությունում փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության և հիփոթեկային շուկայիկայացման գործում:

Ներկայացնելով նոր ղեկավարին՝ Գ. Մարտիրոսյանը մասնավորապես նշել է, որ Ք. Խաչատրյանն ունի պետական կառավարման մեծ փորձ, ինչպես նաև, աշխատելով բանկային ոլորտում, քաջատեղյակ էֆինանսական շուկային: Նա հույս է հայտնել, որ նոր ղեկավարի ունեցած փորձն ու գիտելիքները կծառայեցվեն Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության շարունակականբարձրացմանը և կապահովեն սպասվող արդյունքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: