Հայերեն   English   Русский  

​Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է


  
դիտումներ: 1514

1992-ին Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիան և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հոկտեմբերի 10-ը հռչակել են հոգեկան առողջության միջազգային օր:

Աշխարհում մոտ 350 միլիոն մարդ ունի հոգեկան այս կամ այն խանգարումը, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով 2020թ. դեպրեսիան հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում կլինի երկրորդը: ԱՀԿ-ն նաև պարզել է, որ հոգեկան առողջության խնդիրը սրվում է այն երկրներում, որտեղ հաճախ են արձանագրվում արտակարգ իրավիճակներ և պատերազմներ։

Ինչքանով է հայ հասարակությունը կարեւորում հոգեկան առողջության պահպանումը, ինչ խնդիրներով են դիմում հոգեբաններին, զրուցեցինք՛՛Մադաթյան՛՛ հոգեբանական կենտրոնի հոգեւթերապեւտ Տաթեւ Նահապետյանի հետ:

-Որո՞նք են այսօր հոգեթերապեւտին դիմելու ամենատարածված խնդիրները.

-Աշխատանքային պրակտիկայում արդեն հասցրել եմ բազմաթիվ հոգեվիճակներով անձանց խնդիրների հետ հանդիպել: Դրանք շատ են ու բազմազան, սակայն իմ ընտրած ուղղությունները որոնցով հաճախակի եմ աշխատում ու նաեւ զեկույցներով հանդես գալիս հոգեբանական իրավիճակով պայմանավորված անպտղությունն է եւ օնկոհոգեբանության վերաբերյալ հոգեթերապեւտիկ խնդիրներն ու լուծումները: Բացի այդ դիմում են միջանձնային, ընտանեկան թեմաներով, հոգեսոմատիկ խնդիրներով, (իշեմիկ, սրտանոթային, շաքարային դիաբետի, ուռուցքային հիվնադներ). երեխաների հոգեբանական խնդիրներով, հաղորդակցման հետ կապված խնդիրներով, ֆոբիաներով և այլն:

-Հետաքրքիր է, իսկ անպտղության հոգեբանական պատճառները որո՞նք են.

-Անպտղության հիմնարար պատճառներից է նաեւ մայր եւ դուստր հարաբերությունների ձեւավորումը դեռեւս ներարգանդային փուլում: Անպտղությամբ դիմելությունը լայն տարածում ունի, սակայն խնդիրն ավելի է խճճվում ու բարդանում, երբ միայն բժշկական մոտեցում է ցուցաբերվում: Այս պարագայում մասնագետը խորհուրդ է տալիս նախ հոգեթերապիա անցնել այնուհետեւ բուն ֆիզիոլագական խնդրին անդրադառնալ: Անպտղությունը գալիս է փոքր հասակից, երբ երեխան ներարգանդային շրջանում է եւ ոչ սպասված ու անցանկալի: Դեռեւս պրենատալ շրջանում երեխային փոխանցվում է իր եւ մոր միջեւ ծագած կոնֆլիկտը: Իսկ երբ երեխան ծնվում է, արդեն ի հայտ են գալիս բազային խնդիրները եւ ընտանիք կազմելուց հետո մորից եկած ինքնագիտակցական խնդիրները տեխափովում են իր երեխայի վրա եւ հանգեցնում անպտղության: Այս առումով համալիր աշխատանք է պետք տանել նաեւ ուրոլոգների եւ գինեկոլոգների հետ: Միայն հոգեկան աշխատանքի արդյունքում կարող ենք լուծում տալ այս տարածված խնդրին: Բոլոր երեխաները պետք է ծնվեն սպասված եւ սիրված լինելու արդյունքում, քանի որ միայն զուտ երեխա ունենալու օրինաչափության պահպանումը ընտանիքում դեռ նրա լույս աշխարհ գալու լիարժեքության սպասում չէ:

Մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում, մայրը ցանկանում է ունենալ երեխա, սակայն ինքագիտակցորեն վախենում է արտաքին գեցեկությունը կորցնելուց, արտաքին միջավայրից կտրվելուց, նույն խնդրով ծնվելու է նաեւ իր երեխան: Ես հիմնվել եմ մայր դուստր հարաբերությունների վրա եւ այցելուների հետ վերհանում ենք խնդիրները դեռեւս պրենատալ շրջանից: Մոր հետ կոնֆլիկտը պետք է հաղթահարենք, որը արտաքուստ չի երեւոմ, նորմալ փոխհարաբերությունների պարագայում: Բոլոր կոդերը բացվում են մեր աշխատանքի արդյունքում: Պետք է մեր հոգում տեղ ազատենք, որ նա ծնվի, միայն այս պարագայում կնպաստենք անպտղության նահանջին:

Նշեցիք, օնկոհոգեբանության վերաբերյալ հոգեթերապեւտիկ խնդիրների ու լուծումների մասին, արդյոք ճիշտե՞ք համարում հիվանդին իր ախտորոշման մասին հայտնելը եւ որքանո՞վ է այն օգնում հիվանդության բուժման պրոցեսին:

Օնկոհիվանդության ոլորտում եւս մասնագետների աշխատանքը կարեւոր է: Հոգեբանության վերաբերյալ հոգեթերապեւտիկ խխնդիրները եւ լուծումները օնկոհիվնադության ոլորտում կարեւոր են, որպեսզի բժիշկները հիվանդության հաղթահարման լավագույն արդյունք ստանան: Օնկոհիվնադությունը համարվում է հիվանդություն, որի դեպքում բուժումն առնչվում է զուտ բժշկի հետ: Սակայն հոգեթերապեւտի մոտեցմամբ, հիվանդին սկզբնական փուլում անհրաժեշտ է նախ հոգեբանական աջակցություն ցուցաբերել, նոր մասնագիտական: Ժամանակակից բժշկությունը բավական մեծ տեղ է հատկացնում հոգեթերապեւտիկ աշխատանքներին: Նրանց կատարած ահռելի աշխատանքը ավելի է հեշտանում, երբ հիվանդն իմանում է իր իրական հիվանդությունը եւ մարտականորեն տրամադրվում բուժմանը, ինչը շատ կարեւոր է:

-Որքանով գիտեմ այժմ հոգեթերապեւտիկ ոլորտում կիրառվում է նաեւ արտ-թերապիան, կմանրամասնեք՝ ի՞նչ է այն եւ որքանո՞վ է օգնում պացիենտի հոգեկան առողջության վերականգնմանը:

-Այն մի գործընթաց է, որը արդի միջոցների՝ արվեստի, նկարի, ձեռագրի, ավազի կամ պլաստիրինի շնորհիվ, բացահայտում է մարդու այն ներքին հուզումները, որոնք հոգեթերապեւտի հետ անմիջական զրույցի ընթացքում հնարավոր չի լինում վերհանել: Այս թերապիայի միջոցով հնարավոր է դառնում հասկանալ մարդու ներուժն ու չբացահայտնած կարողությունները, նպաստել ռեսուրսների վերհանմանն ու զարգացմանը: Հոգեբանության մեջ շատ կարեւոր են նաեւ գույները եւ դրանց անհատական ընկալումները: Ըստ մասնագետի, կան գույներ, որոնք կատարում են արգելակիչ դեր եւ ցանկացած բնագավառում յուրովի ազդեցություն թողնում: Կան գույներ, որոնք արգելակում են մարդու ախորժակը, ի դեպ սննդի կետերում, կամ տարբեր բիզնես նախագծերում, ապրանքանշանների ձեւավորման հարցում եւս չափազանց կարեւոր է ունային ճիշտ ընտրությունը, որին ի դեպ շատ քչերն են տիրապետում: Արտաքին գունավորումը հոգեբանական առումով կարեւորություն ունի:

Կան բանիմաց մայրիկներ, որոնց ինքնագիտակցությունն օրինակ այնքան բարձր է, որ իրենք հստակ գիտեն, թե ինչպես եւ ինչ գույներով նորածնի ննջասենյակը հարդարեն, որ քնի կամ խաղի համար բարենպաստ լինի: Ի դեպ պացիենտների շրջանում իրեն դիմում են նաեւ մայրիկներ, որոնք իրենց մանկահասակ երեխաների հետ դեռ վաղ տարիքց կոնֆլիկտային հարաբերության մեջ են: Այս պարագայում, սակայն Տ.Նահապետյանը դարձյալ պատճառները վերագրում է ծնողների դաստիարակության հարցում թույլ տված բաձթողումներին: Դրանք կարող են լինել, թե երեխայի նկատմամբ գերխնամքի, թե թերխնամի ադյունք:

Լ.Ն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: