ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
մի քանի գրքերի(«Իմ սրտի մեղեդին», «Հայրենիքիս մեղեդին», «Սեր և խաղաղություն աշխարհին», «Ճշմարտության նախադուռ»), մի շարք աշխատությունների և թեմատիկ նյութերի հեղինակ ամերիկաբնակ Նորա Ահարոնյանը: Հոգեբանամանկավարժական իրավիճակների գնահատման և բնական երևույթների արժևորման, դաստիարակության ասպարեզում օգտագործման հնարավորությունների մասին ծավալվեց բանավեճ, որ գրադարանից առաջ կայացել էր Ալավերդու թիվ 1 մանկապարտեզում մանկավարժների և ծնողների ակտիվ մասնակցությամբ:
Նորա Ահարոնյանը այս անգամ էլ ուներ իր անակնկալը՝ ներկայացնում էր իր նոր աշխատությունը («Խելացի և ինքնավստահ երեխա մեծացնելու, դաստիարակելու անհրաժեշտ կանոններ»): «Հրաշք արկղիկ» փաթեթում ընդգրկված ուշագրավ այս աշխատությունը լույս աշխարհ է եկել պատասխանելու երեխաների, ծնողների և մանկավարժների բազում ինչուներին: «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչությունը թեմատիկ նկարների օգտագործմամբ հոգացել է, որ գրքույկը դառնա առավել գրավիչ: Ինքնաարժևորում, ինքնահարգանք, ինքնասիրություն, ինքնավստահություն տերմինների բացատրություններ են այստեղ, նաև հստակ եզրահանգումներ ինչպես աղջիկ, այնպես էլ տղա երեխաների դաստիարակության վերաբերյալ: Հետաքրքիր ու ակտիվ երկխոսության մասնակիցը դարձան բազում ընթերցողներ, և՛ մանկապարտեզում, և՛ գրադարանում:
Եզրակացությունը սիրով և հավատով ապրելու անհրաժեշտության մասին հեղինակի կոչն Էր: Գրադարանի աշխատակիցների և ընթերցող ակտիվի մի մեծ խմբի համար նույնքան էլ հագեցված էր միջոցառման հաջորդ օրը: Նորա Ահարոնյանի հովանավորությամբ կայացավ շաբաթօրյա ուղևորություն դեպի Ստեփանավանի բուսաբանական այգի և Արդվու հոգևոր սրբավայր, ավարտն էլ տոնական սեղանի շուրջըզրույց բանավեճն էր:
Վաղարշակ Ղորխմազյան