Հայերեն   English   Русский  

Անջելինա Ջոլին սիրավեպ է սկսել Քիանու Ռիվզի հետ


  
դիտումներ: 819

Անջելինա Ջոլին սիրավեպ է սկսել հոլիվուդյան դերասան Քիանու Ռիվզի հետ: Այդ մասին բացարձակապես համոզված հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ առաջնորդվելով զույգին մոտ կանգնած աղբյուրների տեղեկությունով: Գրում է Hochu.ua-ն:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աստղային զույգի սիրավեպը նոր չի սկսվել: Դրանց փոխանցմամբ՝ դերասանները սկսել են հանդիպել դեռևս 2017թ. օգոստոսից:

Աղբյուրը տեղեկացնում է, որ զույգը վաղուց է արդեն հանդիպում, սակայն չի պատրաստվում որևէ կերպ գովազդել իրենց հարաբերությունները: Նշվում է նաև, որ 2017 թ. օգոստոսին հոլիվուդյան զույգը շքեղ զբոսանավով գաղտնի ռոմանտիկ ուղևորություն է կատարել դեպի հունական կղզիներից մեկը:

Աղբյուրը նշում է, որ Ռիվզն օժտված է այնպիսի հատկանիշներով, որոնք Ջոլիին արժեվորում է տղամարդկանց մեջ: Չափազանց կարևոր է նաև այն հանգամանքը, որ դերասանին հաջողվել է ընդհանուր լեզու գտնել Ջոլիի երեխաների հետ:

«Նա սիրում է երեխաներին և շատ լավ է ազդում Անջելինայի վրա: Քեանուն բարի, ազնիվ և պատասխանատու անձնավորություն է, իսկ դրանք են այն հատկանիշներն են, որոնք Ջոլին այժմ ցանկանում է տեսնել իր տղամարդու մեջ», - հայտնել է աղբյուրներից մեկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: