Հայերեն   English   Русский  

Ժիրինովսկին սայթաքել է և ընկել բեմի վրա. Տեսանյութ


  
դիտումներ: 618

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Վլադիմիրի մարզպետ Վլադիմիր Սիպյագինի երդմնակալության արարողության շրջանակներում սայթաքել է և ընկել բեմի վրա: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին տեղեկացնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով տարածաշրջանի ղեկավարի օգնական Օլգա Պետրովային:

«Նրա հետ ամեն ինչ կարգին է: Նա մասնակցել է մամուլի ասուլիսին, համոզիչ և պերճախոս է եղել, ինչպես միշտ», - հայտարարել է Պետրովան:

Նշվում է, որ Ժիրինովսկին բեմ բարձրանալու ընթացքում աջ ոտքով հարվածել է վերջին աստիճանին և ընկել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: