Հայերեն   English   Русский  

Արդեն չգիտեմ է´լ ոնց բացատրեմ, որ ադրբեջանական հասարակությանը ուղերձ հասցնելու համար նախևառաջ կանալներ են պետք.Կարեն Վրթանեսյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 374

Նայում եմ Աննա Հակոբյանի՝ խաղաղության երեկվա կոչին արձագանքները ադրբեջանական լրատվադաշտում։

10-ից ավելի կայք նայեցի, ՈՉ ՄԵԿՈՒՄ վարչապետի կնոջ հայտարարության և որևէ էական հատված չկար։ Միակ նախադասութունը, որ թողել էին ֆիլտրներով անցնի. «այս նախաձեռնության իրականացման ճանապարհին դժվարություններ են եղել», դա էր։

Փոխարենը հուպ են տվել իրենց պատասխան ուղերձները, մեղադրել են Աննային երեսպաշտության մեջ, և այլն, և այլն։ Ինչպես գրել էի մի քանի օր առաջ, հենց այդպիսի արձագանքին էլ սպասում էի։

Արդեն չգիտեմ է´լ ոնց բացատրեմ, որ ադրբեջանական հասարակությանը ուղերձ հասցնելու համար նախևառաջ կանալներ են պետք։ Երբ առաջնագծի հայկական դիրքերից հայտարարություն ես անում, այդ հայտարարությունն Ադրբեջանի լսարանին ուղղակի չի հասնելու, իսկ այ հայկական լսարանին հասնում է (ու, փաստորեն, ստացվում է, որ Աննա Հակոբյանը հորդորում է նաև հայ մայրերին, որ իրենց երեխաներին պատերազմի չուղարկե՞ն), դրան գումարած ադրբեջանական արձագանքն էլ է հասնում հայկական լսարանին, քանի որ մեր լրատվամիջոցները դրանք բերում են, երբեմն նույնիսկ վերնագիր դնում։

Մի անեկդոտ հիշեցրեց... Սովետի ժամանակվա հեռուստակամուրջներից է՝ Մոսկվա – Վաշինգթոն։ Ամերիկացիներից մեկն ասում է. «Մեր երկրում խոսքի ազատություն է, ես կարող եմ կանգնել Սպիտակ տան դիմաց ու բարձր գոռալ, որ Ռեյգանն ապուշ է։ Ձեր մոտ այդպիսի բան հնարավո՞ր է»։ Սովետական մասնակիցներից պատասխանում են. «Իհարկե հնարավոր է։ Ես էլ կարող եմ կանգնել Կարմիր հրապարակում ու գոռալ, որ Ռեյգանն ապուշ է»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: