Հայերեն   English   Русский  

Քանյե Ուեսթը մտադիր է Սպիտակ տանը հանդիպել Թրամփի հետ


  
դիտումներ: 501

Ռեփեր Քանյե Ուեսթը մտադիր է հոկտեմբերի 11-ին Սպիտակ տուն այցելել և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին հայտնում է The New York Times թերթ` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:

Թերթի տվյալներով՝ Ուեսթը ակնկալում է հանդիպել նաև ԱՄՆ նախագահի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշների հետ:

Ինչպես նշվել է, ռեփերի ներկայացուցիչները հաստատել են այդ տեղեկատվությունը:

Բացի այդ Ուեսթը մտադիր է Թրամփի հետ քննարկել ամերիկյան Չիկագո քաղաքի խնդիրները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը մեկնաբանել է NBC-ի եթերից հեռացված Քանյե Ուեսթի ելույթը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: