Հայերեն   English   Русский  

Աննա Հակոբյանի հետ Արցախ այցելած ռուսաստանցի կանայք կհամալրեն Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը»


  
դիտումներ: 250

Բաքուն սպառնացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արցախ այցելած Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիներին «սև ցուցակում» ներառել: Գրում է Arminfo.info-ն:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում մեկնաբանելով՝ Հայաստանի վարչապետի կնոջ ՝ Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ռուսաստանցի հայտնի կանանց այցը Արցախ, ընդգծել են, որ ուսումնասիրում են Ռուսաստանի քաղաքացիների խմբի այցը, որից հետո նրանց անուններն Ադրբեջանի ԱԳՆ-ի սև ցուցակում ներառելու վերաբերյալ որոշում կկայացնեն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի ռուս գրողներ, հասարակական գործիչներ, հրապարակախոսներ, հասարակական հիմնադրամների և մարդասիրական ծրագրերի ղեկավարներ Արցախ էին այցելել: Այցը տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: