Հայերեն   English   Русский  

PKK-ն թուրքական ռազմաբազա է հրթիռակոծել


  
դիտումներ: 334

Հոկտեմբերի 9-ին «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները Հյուսիսային Իրաքի Զապ շրջանի հենակետերից 2 անգամ հրթիռակոծել են Թուրքիայի հարավարևելյան սահմանամերձ Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանի Գյուվեն լեռան մոտ գտնվող թուրքական ռազմաբազան։

Հրթիռակաոծությունների հետևանքով սպանվել 1 թուրք զինվոր, ևս 4 հոգի վիրավորվել են, որից մեկի վիճակը ծանր է։ Ծանր վիրավորում ստացածը շինարարական մեքենայի վարորդ է։

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, իսկ վերջինիս գլխավոր ռազմաբազան գտնվում է Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: