Հայերեն   English   Русский  

Ամերիկացի Բիլզերյանը միացել է հայկական զինված ուժերին. The Sun


  
դիտումներ: 920

Բրիտանական The Sun պարբերականը հայազգի ամերիկացի միլիոնատեր Դեն Բիլզերյանին նվիրված հոդված է հրապարակել: Գրում է Rusarminfo.ru-ն:

Հոդվածը պատմում է Դեն Բիլզերյանի ընտանիքի, հայկական արմատների, կարիերայի, առողջության, ինչպես նաև ընթացիկ տարվա օգոստոսի 20-ին Հայաստան կատարած այցի մասին:

«Չնայած այն հանգամանքին, որ Բիլզերյանը ծնունդով ամերիկացի է, նա մեկնել է Հայաստան` քաղաքացիություն ստանալու և երկրի զինված ուժերին միանալու», - գրել է թերթը:

Հոդվածում նշված է միլիոնատիրոջ կարողության մասին, որ 150 միլիոն դոլար է գնահատվում և որ ավելի քան 24.5 միլիոն հետևորդներ ունենալու շնորհիվ Դեն Բիլզերյանն ինստագրամի արքա է համարվում:

Հիշեցնենք, որ օգոստոսին Հայաստան ժամանած միլիոնատեր Դեն Բիլզերյանն ու եղբայրը՝ Ադամը Հայաստանի քաղաքացիություն էին ստացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: