Հայերեն   English   Русский  

Ստեփան Դանիելյան. հարցեր տալը, կասկածներ հայտնելը, ապագայի մասին քննարկումներ կազմակերպելը նույնպես կդիտարկվի որպես հակահեղափոխական գործունեություն


ֆբ գրառում


  
դիտումներ: 1041

Նիկոլ Փաշինյան - Գագիկ Ծառույկան հուշագրի տեքստի երկու կետը Փաշինյանի պահանջներն են, մյուս երկուսը՝ Ծառուկյանի։

Առաջին երկու կետով Ծառուկյանը պարտավորվում է աջակցել խորհրդարանը ցրելու գործում, իսկ մյուս երկու կետերով Փաշինյանը պարտավորվում է 1․ չխանգարել ԲՀԿ-ին մտնել հաջորդ խորհրդարան ․ "Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա" և 2․ չխոչընդոտել Ծառուկյանի բիզնես գործունեությանը․ "Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել ․․․ Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ"։

Իսկ ՀՀԿ-ի պատգավավորները հանձնվել են որոշակի պայմաններով, ինչի համար հանդիպել են փոխվարչապերի հետ, այլ քննարկման թեմա նրանք չունեին էլ։

Հեղափոխություն-հակահեղափոխություն թեման ավարտված է։ Մնում է նոր թեմա գտնել Փողոցը զբաղեցնելու համար։ Հաջորդ թեման կարող է լինել արտաքին վտանգներն ու արտաքին թշնամին, որոնց դեմ ազգը պետք է համախմբվի վարչապետի շուրջը, իսկ վարչապետը կզբաղվի արտաքին քաղաքականությամբ և նրան պետք չի խանգարել։

Այդ ընթացքում հարցեր տալը, կասկածներ հայտնելը, ապագայի մասին քննարկումներ կազմակերպելը նույնպես կդիտարկվի որպես հակահեղափոխական գործունեություն։ Քոչարյանի լրտեսներին փոխարինել ու են Ալիևի, Էրդողանի, հատուկ դեպքերում ՝ Պուտինի լրտեսները։

Հ․Գ․ Արտաքին աշխարհին մի լավ օրինակ ցույց տալու համար կարելի է ներխուժել և բացել որևէ մի դեսպանատան դարպասները, որ ժողովուրդը կարողանա ազատորեն զբոսնել հանրային տարածքներում։ Դա ուղիղ ժողովրդավարության աննախադեպ օրինակ կլինի ու աշխարհը տեսնելով մեր ժողովրդավարական նվաճումները, մեզ կսատարի աշխարքաղաքական վտանգների հարցում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: