Հայերեն   English   Русский  

​Դավաճանության, դասալքության, անսկզբունքայնության և գարշահոտության քաջալերումից մինչև հնի ռեինկարնացիան «նոր Հայաստանում»


ֆբ գրառում,Նարեկ Սամսոնյան


  
դիտումներ: 775

Մի քանի օր է լուռ հետևում եմ ներքաղաքական արոտավայրում տեղի ունեցող իրադարձություններին: Ամեն ինչ առավել քան պարզ է.

ՀՀԿ-ն մեղավոր էր ամեն ինչում, բայց վենդետա չի լինելու, «հակահեղափոխություն» չկա, բայց ՏԻՄ ընտրությունների միակ մարտավարական գործիքը «հակահեղափոխության» դեմ պայքարն էր, ռեֆորմներ չկան ու չեն լինելու քանի դեռ արտահերթ չկա, արտահերթ լինելու համար բոլոր «հակահեղափոխական» դավադիրներին ազատում են պաշտոններից, բայց երկու օր հետո կնքում են համապատասխան ղազագիրն ու էդ պահից «սպիտակներին» է միանում համապատասխան գործարարը ու դառնում նորից պարոն Ծառուկյան:

ՀՀԿ-ի դեպքն առաձին հիշատակման արժանի է, բայց տեսեք բոլոր այն դեմքերը, որոնց պատճառով ՀՀԿ-ն անվանարկվել էր դասալքում են կուսակցությունից և նրանց հրապարակային «քաջալերում» է վարչապետն ու ցնծում է ագիտպրոպը:

Դասալքությունն ու դավաճանությունը (թեկուզ և հատկապես պախարակված ու անվանարկված դեմքերի) «նոր Հայաստանում» խրախուսվում և քաջալերվում է իշխանության կողմից, իսկ տարրական ինքնասիրություն չունեցող Հանրապետականները մեկը մյուսի ետևից «մաքրվում» են: Նույն կերպ մի գիշերում «կրոնափոխ» եղավ ՀՀՇ-ն ու ստեղծվեց ՀՀԿ-ն այսօր «կրոնափոխվում» է ՀՀԿ-ն, որ քաջալերվելով ստեղծվի ՔՊ-ն ու սա կոչվում է «նոր Հայաստան»: Հասկանում եք չէ՞ Գևորգ Կոստանյանին ամենավերջին հայհոյանքները տվող ֆեյսբուքչիներն ու Ազատություն ՌԿ-ն Կոստանյան են ռասկռուտկա անում, բայց «կրոնափոխ» եղած Կոստանյան:

Մղձավանջից անդին են անցել գործընթացները ու սա ոչ թե ավետում է կոռումպացված քաղաքական համակարգի ավարտը այլ գուժում է այդ համակարգի վերածնունդն ու ռեինկարնացիան: Կարճ ասած գարշահոտությունը նորից վերադարձավ ՀՀ իշխանական վերնախավ և գաղջին փոխարինելու է գալիս գարշանքը:

Հ.Գ. Այս ամբողջ գարշահոտությանը զուգահեռ ՀՀ քաղաքական դաշտը վերաձևավորվելու շատ լուրջ հնարավորություն է ստանում, որը պետք է օգտագործել նոր, գաղափարահեն և երիտասարդներից բաղկացած քաղաքական միավորներ ստեղծելով: Հին քաղաքական ուժերը վերջնականորեն ապացուցեցին իրենց կեսունակության ժամանակավրեպությունը, իսկ ՀՀԿ-ի աղբի ներհոսքը ՔՊ հերթական անգամ ապացուցեց, որ 3-րդ հանրապետությանն անհրաժեշտ էր և անհրաժեշտ է ոչ թե իշխանափոխություն այլ քաղաքացիական գիտակցություն: Դուք քաջալերեք ՀՀԿ դասալիքներին և վստահ եղեք, որ նրանք մի օր էլ ձեր շարքերից են դասալքելու ու լավ հիշեք նրանց անուններն ու «անբասիր» անցյալը, քանի որ դուք նաև այդ անցյալն եք քաջալերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: