Հայերեն   English   Русский  

Ռազմաօդային և ռազմածովային զորավարժություններ Թուրքիայում. ermenihaber.am


  
դիտումներ: 97

Թուրքիայում հոկտոմբերի 15-25-ը ընկած ժամանակահատվածում ընթանալու են «Nusret-2018» զորավարժությունները, որոնց մասնակցում են տարբեր երկրների ռազմածովային և ռազմաօդային ուժեր։ Զորավարժություններն ընթանալու են Իզմիրի ծոցում։

Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Մասնակիցների և դիտորդ երկրների թվում են Թուրքիան, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Ադրբեջանը (դիտորդ), Բահրեյնը (դիտորդ), Վրաստանը (դիտորդ), Հարավային Կորեան (դիտորդ), Կատարը (դիտորդ), Պակիստանը (դիտորդ), Ռումինիան (դիտորդ), Սաուդյան Արաբիան (դիտորդ), ինչպես նաև ՆԱՏՕ-ն։

Թուրքիայից զորավարժությանը մասնակցելու է 7 ականազերծող ռազմանավ, 1 մոտորանավ, 1 կորվետ, 1 ուղղաթիռ, ինչպես ջրասուակների խումբ, ինչպես նաև ականազերծման ստորաբաժանումներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: