Հայերեն   English   Русский  

Ալիև-Փաշինյան հանդիպումը նվազեցրել է լարվածությունը Ղարաբաղում. Լեբեդև


  
դիտումներ: 193

ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առերես հանդիպումը նվազեցրել է լարվածությունը Լեռնային Ղարաբաղում: Գրում է Novosti.az-ը:

«Ես ինքս ականատես եմ եղել, թե քանի անգամ են պատվիրակությունների ղեկավարները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մոտեցել միմյանց և քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Արդյունքներն ակնհայտ են, այժմ հակամարտության տարածաշրջանում լարվածությունն ինչ-որ չափով նվազել է», - հայտարարել է Լեբեդևը Մինսկում լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում:

Նրա խոսքերով՝ երկու երկրներում իրավասու կառույցներին համապատասխան հանձնարարականներ են տրվել` լարվածության նվազեցման համար:

«Մենք հուսով ենք, որ երկու երկրների ղեկավարների միջև այս առաջին բովանդակալից շփումը կշարունակվի և դրական արդյունքներ կտա հակամարտության կարգավորման համար», - ընդգծել է Լեբեդևը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: