Հայերեն   English   Русский  

Թրամփը կատակել է իր հնարավոր իմպիչմենտի մասին


  
դիտումներ: 213

Ամերիկյան ABC News հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Այովա նահանգ կատարած այցի շրջանակներում կատակել է իր հնարվոր իմպիչմենտի մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Թրամփը դեմոկրատներին մեղադրել է, որ վերջիններս արդեն փորձում են տապալել Բրետ Կավանոյին, որը նշանակվել է գերագույն դատավորի պաշտոնում:

«Անցյալ շաբաթ նրանք [դեմոկրատները] խոսեցին Կավանոյի իմպիչմենտի մասին, հանուն ինչի՞», - հարցրել է Թրամփը հանրությանը:

Դրանից հետո ամերիկացի նախագահը հեգնանքով հավելել է. «Բացի այդ, ես առաջինը պետք է հեռանամ, այնպես չէ՞: Չնայած այն հանգամանքին, որ մենք ոչ մի վատ բան չենք արել, բացառությամբ այն բանի, որ ստեղծել ենք մեր երկրի պատմության ամենամեծ տնտեսություններից մեկը»:

Ավելի վաղ Կավանոյի անվան շուրջ, որի թեկնածությունն առաջադրվել էր Թրամփի կողմից, սեռական սկանդալ էր ծագել: Նա 36 տարվա վաղեմության սեռական բռնության կիրառման մեջ է մեղադրվում: Սակայն Կավանոն հերքում է իր հասցեին հնչած մեղադրանքները:

Ավելի վաղ The Washington Post պարբերականը հայտնել էր, որ օգոստոսին Ամերիկայի առաջնորդն իր իրավաբանական թիմի հետ քննարկել է իմպիչմենտի գործընթացի նախապատրաստման հետ կապված հարցերը: Իմպիչմենտի հեռանկարը հանրային ուշադրության կենտրոնում հայտնվում է ԱՄՆ-ում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների հետ կապված, սակայն դրանց գլխավորապես առնչվում են 2016թ. ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: