Հայերեն   English   Русский  

Լիբանանի նախագահը ժամանում է Երևան


  
դիտումներ: 403

Լիբանանի նախագահ Միշել Աունը և առաջին տիկին Նադյա Չամին ուղևորվել են Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ ավելի ուշ Լիբանանի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը կմիանա երկրի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ջեբրան Բասիլը: Պաշտոնական պատվիրակության կազմում են նաև այլ նախարարներ, դեսպաններ և դիվանագետներ:

Լիբանանի նախագահը գագաթնաժողովի ընթացքում հանդես կգա ելույթով, հանդիպումներ կունենա մի շարք պետությունների ղեկավարների և գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: