Հայերեն   English   Русский  

ՀԱՊԿ-ի երկրներն առաջին անգամ զորքերի կիրառման համատեղ պլան են ընդունել


  
դիտումներ: 245

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետություններն առաջին անգամ մասնակցել են զորքերի կիրառման համատեղ պլանավորմանը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լապինը:

«Գործողությունները մշակվել են «Փոխգործակցություն-2018» զորավարժությունների ընթացքում, որոնք հոկտեմբերի 10-ից մինչեւ 13-ն անցկացվում են Ղրղզստանում»,-նշել Է գեներալը, որը ղեկավարում Է զորավարժությունները: Լապինն ընդգծել Է, որ այսօրինակ պլանավորում առաջին անգամ Է իրականացվում 2017 թվականին ՀԱՊԿ-ի մասնակից բոլոր պետությունների մասնակցությամբ ռուսական եւ ղրղզական զորքերի միացյալ խմբավորման կիրառման պլանի ստորագրումից հետո:

Զորավարժություններին մասնակցում են վեց երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի 1,6 հազարից ավելի զինվորականներ, ինչպես նաեւ ավելի քան 250 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 30 ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Վարժանքների ընթացքում զորքերի միավորված խմբավորումը լեռներում կդիմագրավի անօրինական զինված կազմավորման գրոհը եւ կոչնչացնի այն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: