Հայերեն   English   Русский  

Հայաստանը 55-րդն է ամենահզոր տանկային ուժեր ունեցող երկրների հարյուրյակում


  
դիտումներ: 323

«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է ամենահզոր տանկային ուժեր ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը, հաղորդում է ermenihaber.am-ը:

Ցանկում ներառված 100 երկրների շարքում Թուրքիան զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 34-րդ, Հայաստանը՝ 55-րդ, Վրաստանը՝ 57-րդ, Իրանը՝ 15-րդ հորիզոնականները։

Իսկ լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել հետևյալ պետությունները՝ Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Հյուսիսային Կորեա, Եգիպտոս, Սիրիա, Հնդկաստան, Իսրայել, Հարավային Կորեա, Թուրքիա։

Ցանկի վերջին հորիզոնականները զբաղեցրել են Մավրիտանիան, Հունգարիան, Մակեդոնիան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Global Firepower»-ի կողմից ռազմաօդային ուժերի հզորության վերաբերյալ կազմված աղյուսակում Թուրքիան զբաղեցրել էր 10-րդ, Ադրբեջանը՝ 62-րդ, Հայաստանը՝ 85-րդ, Վրաստանը՝ 88-րդ հորիզոնականները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: