Հայերեն   English   Русский  

Թուրքիայի ԱԳՆ-ն հետաքննություն կանցկացնի Սաուդյան Արաբիայի դեսպանատան շենքում


  
դիտումներ: 469

Թուրքիայում` Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սաուդցի լրագրող Ջամալ Հաշկաջիի խորհրդավոր անհետացման կապակցությամբ հետաքննություն կանցկացվի: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Թուրքիայի ԱԳՆ-ն: Գրում է Day.Az-ը:

Զեկույցում նշվում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեմ չեն թուրքական իշխանությունների հետ համագործակցությանը` ուսումնասիրելու Հաշկաջիի անհետացումը:

Նշենք, որ նախօրեին Սաուդյան Արաբիայի դեսպան Վալիդ բեն Աբդել-Կարեմ ալ-Հիրեյջին Թուրքիայի ԱԳՆ էր հրավիրվել:

Բացի այդ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Սաուդյան Արաբիայի դեսպանատունը պնդում է, որ դեսպանատան շենքից դուրս գալուց հետո է Հաշկաջին անհետացել, ապա պետք է ապացուցի դա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ թուրքական հետախուզությունն ուսումնասիրում է սաուդցի լրագրող Հաշկաջիի անհետացումը:

Թուրքիայի նախագահի խոսքերով՝ այդ հարցն իր անձնական հսկողության տակ է գտնվում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Հաշկաջին փաստաթղթեր ձևակերպելու նպատակով Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն էր մուտք գործել: Նրա հարսնացուին թույլ չէին տվել շենք մուտք գործել, իսկ հինգ ժամ անց նրան տեղեկացրել էին, որ լրագրողն արդեն հեռացել է: Ավելի ուշ նա հայտարարել էր, որ չի հավատում այդ տեղեկությանը և տեղյակ չէ, թե որտեղ է գտնվում Ջամալ Հաշկաջին:

Ընդ որում՝ տարածված հաղորդագրությունների համաձայն՝ Հաշկաջին դեռևս չի հեռացել հյուպատոսության շենքից: Բացի այդ, լրագրողի հարսանացուն հայտնել է, որ Սաուդյան Արաբիայից 15 մասնագետներ երկու ինքնաթիռներով Ստամբուլ են ժամանել հետաքննելու միջադեպի հանգամանքները և արդեն հասցրել են հյուպատոսություն այցելել:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այն պահին, երբ նրանք մտել են հյուպատոսության շենք, Հաշկաջին ներսում է գտնվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: