Հայերեն   English   Русский  

Հայկական հարցի մասնագետ Սեյիթ Սերթչելիքը կարևոր պաշտոն է ստացել Էրդողանի աշխատակազմում


  
դիտումներ: 5972

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահի աշխատակազմի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ է նշանակել պատմաբան, հայկական հարցի մասնագետ, պրոֆեսոր Սեյիթ Սերթչելիքին:

Սերթչելիքը 2011թ. Թուրքիայի խորհրդարանի ընտրություններին պատգամավոր է ընտրվել «Արդարություն և զարգացում կուսակցությունից»(ԱԶԿ): Իսկ 2016թ. նշանակվել է նախագահ Էրդողանի գլխավոր խորհրդական:

Նա այն եզակի թուրք պատմաբաններից է, ով տիրապետում է 10 լեզվի, այդ թվում հայերենի և ռուսերենի։

Սեյիդ Սերթչելիքը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի գրականագիտության ֆակուլտետում գիտական գործունեությամբ է զբաղվել: Նա հայերեն իմացող առաջին թուրք պատմաբանն է, ով հայկական հարցի շուրջ ուսումնասիրություններ է կատարել Մոսկվայի և Պետերբուրգի ռուսական արխիվներում և գրադարաններում:

2009թ. Թուրքիայի խորհրդարանի կողմից թուրքերեն և անգլերեն հրատարակվել է նրա` թուրքական պաշտոնական թեզը ներկայացնող «Հայկական հարցը ռուսական և հայկական աղբյուրների լույսի ներքո, առաջացման ընթացքը 1678-1914 թթ.» գիրքը: Իսկ հայկական հարցին առնչվող երկրորդ գիրքը` «Հայկական հարցը ռուսական և հայկական աղբյուրների լույսի ներքո, 1915-1923 գաղութատիրական պատերազմը» հրապարակվել է «Srt» հրատարակչությունում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: