«Հրապարակ». Մ. Գրիգորյանի խափանման միջոցը կփոխվի Էջմիածնի քաղաքապետի և ԵԿՄ նախագահի ընտրություններից հետո
Բանն այն է, որ իրավապահները ոչ միայն ցանկանում են ցուցմունք կորզել Մանվել Գրիգորյանից՝ Քոչարյանի մասով, այլև ընտրություններն են՝ Էջմիածնի քաղաքապետի և ԵԿՄ նախագահի: Չեն ցանկանում, որ գեներալն ազատության մեջ լինի այդ ժամանակ:
Իշխանությունները փորձում են ՔՊ ներկայացուցիչ Դիանա Գասպարյանին՝ քաղաքապետ, Սասուն Միքայելյանին՝ ԵԿՄ նախագահ դարձնել, որից հետո, ըստ նույն աղբյուրների, արդեն հնարավոր է Մանվելին բաց թողնել:
Սակայն խնդրում ևս մեկ նրբություն կա. վերջին շրջանում Փաշինյան-Սասուն լարված հարաբերությունները թույլ չեն տալիս, որ հարցը վերջնական լուծում ստանա, երկրապահների մի ստվար մասն էլ չի ցանկանում, որ Սասունը դառնա ԵԿՄ նախագահ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: