Հայերեն   English   Русский  

Հարավային Կորեան առանց ԱՄՆ թույլտվության չի չեղարկի ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները


  
դիտումներ: 112

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հարավային Կորեան առանց ԱՄՆ-ի հավանության չի չեղարկի ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները: Գրում է Gazeta.ru-ն:

Թրամփի խոսքերով՝ Հարավային Կորեայի իշխանությունները առանց ԱՄՆ-ի հավանության որևէ քայլ չեն ձեռնարկում:

«Նրանք (Հարավային Կորեա) առանց մեր հավանության դա չեն անի (չեղյալ հայտարարել պատժամիջոցները)», - հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր նոր հանդիպումը տեղի կունենա Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: