Հայերեն   English   Русский  

Մալազիայում որոշել են չեղարկել մահապատիժը


  
դիտումներ: 173

Մալազիան մոտ ապագայում կչեղարկի մահապատիժը: Այդ մասին հայտնում է The New Straits Times պարբերականը՝ վկայակոչելով երկրի վարչապետի վարչակազմին: Գրում է Gazeta.ru-ն:

Թերթը գրում է, որ Մալազիայի նախարարների խորհուրդը հաստատել է մահապատժի չեղարկման մասին որոշումը և այն քննարկման համար ուղարկել խորհրդարան: Այդ մասին թերթին հայտնել է երկրի վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիու Վուի Քեունգը: Նա հավելել է, որ մահապատժի վերացման մասին օրինագիծը կքննարկվի խորհրդարանի ստորին պալատի հաջորդ նիստում, որը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին:

«Մահապատիժը կչեղարկվի և վերջ: Մենք աշխատում ենք որոշակի խնդիրների հետ ... Մենք պետք է ամեն ինչ ուսումնասիրենք և լսենք այս հարցի վերաբերյալ բոլոր կարծիքները, սակայն մինչ օրս հավանության արժանացած լուծումը մահապատժի վերացումն է», - ընդգծել է նախարարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալազիայի նախկին վարչապետից փողով և թանկարժեք զարդերով լեցուն ավելի քան 70 պայուսակ է առգրավվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: