Հայերեն   English   Русский  

Թուրքիան դուրս է բերել ծանր սպառազինումն Իդլիբի ապառազմականացված գոտուց


  
դիտումներ: 190

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրավոր հայտարարությամբ տեղեկացրել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծվելիք ապառազմականացված գոտու տարածքից դուրս է բերել ծանր սպառազինումը։

Թուրքիան, Իրանի և Ռուսաստանի հետ միասին հանդիսանում է անվտանգության գոտի հայտարարված Իդլիբի երաշխավոր երկիր։։


Թուրքիայի ՊՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Իդլիբում 15-20կմ խորությամբ տարածքում ստեղծվելու է ապառազմականացված գոտի։ Դրա վերաբերյալ համաձայնություն էր ձեռքբերվել դեռևս սեպտեմբերի 17-ին Սոչիում Իդլիբի հարցով հրավիրված ժողովի շրջանակներում։

«Թուրքիան որպես երաշխավոր երկիր կատարել է համաձայնագրով իր վրա դրված պարտավորությունները։ Համաձայնագրի շրջանակներում Իդլիբում լարվածությանը վերջ դնելու և փոխադարձ բախման ռիսկերը վերացնելու նպատակով ծանր սպառազինության դուրսբերման գործընթացն ապառազմականացված գոտու տարածքից հոկտեմբերի 10-ին ավարտվել է»,-ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ ապառազմականացված գոտին սկսելու է գործել հոկտեմբերի 15-ից։ Գոտու անվտանգության վերահսկողությունը սահմանելու են Թուրքիայի և Ռուսաստանի զինուժը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: