Հայերեն   English   Русский  

Մելանյա Թրամփը՝ սեռական ոտնձգությունների մասին


  
դիտումներ: 515

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում պատմել է այն կանանց նկատմամբ վերաբերմունքի մասին, որոնք հայտարարել են սեռական ոտնձգությունների մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Մելանյա Թրամփի խոոսքերով՝ նա սատարում է սեռական բռնության զոհերին և ընդգծում, որ նրանց պատմությունները պետք է լսելի լինեն:

Սակայն Միացյալ Նահանգների առաջին տիկինը նշել է, որ կանայք, ովքեր պնդում են, որ սեռական ոտնձգության են ենթարկվել, պետք է «իրական համոզիչ ապացույցներ» ներկայացնեն:

Թրամփը հավելել է, որ մեղադրանքները չպետք է անհիմն լինեն, քանի որ լրատվամիջոցները «երբեմն» շատ հեռու են գնում տղամարդկանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հարցում, որոնց մեղքը չի ապացուցվել:

«Այժմ Ամերիկայում երիտասարդների համար շատ սարսափելի ժամանակ է՝ նրանք կարող են մեղավոր ճանաչվել մի բանում, որում միգուցե և անմեղ են: Սա չափազանց դժվար ժամանակ է», - եզրափակել է Թրամփը:

Ավելի վաղ Մելանյա Թրամփը պաշտպանել էր ԱՄՆ-ի գերագույն դատավոր Բրետ Քավանոյին, որը ևս սեռական ոտնձգության մեջ է մեղադրվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: